
«Չնայած մտահոգիչ տեսարաններին` ամերիկյան ինստիտուտները կարողացան ապացուցել իրենց ուժն ու դիմակայունությունը։ Վրաստանին ուժեղ Ամերիկա է պետք` որպես ժողովրդավարական աշխարհի առաջնորդ»։
Այս կարծիքին է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նախագահը Թվիթերում անդրադարձել է վաշինգտոնյան իրադարձություններին. «30 տարի ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի` ազատության ու ժողովրդավարության ուղուն։ ԱՄՆ-ն մեզ համար օրինակ է, որին պետք է հետևել», — գրել է Զուրաբիշվիլին։