
Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում Վրաստանին ու վրացիներին վիրավորած Ռուսաստանի քաղաքացի Պավել Կոպիլկովը որոշել է հեռանալ Վրաստանից։
Կոպիլկովն իր պահվածքը բացատրել է որպես նյարդային խանգարում և ներողություն է խնդրել հանրությունից։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի՝ Թբիլիսիի Մարջանիշվիլիի փողոցում կանգնած երիտասարդը ռուսերեն վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Վրաստանի և վրացիների հասցեին. դեպքից հետո վերջինս բերման է ենթարկվել։