Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրոպական ժողովրդական կուսակցության» անդամ Միրիամ Լեքսմանի խոսքով, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը կապված է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջության և ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի խնդրի հետ։
«Եթե Սահակաշվիլին մեռնի բանտում, ապա շատ դժվար կլինի հայտարարել, որ Վրաստանի դատական համակարգը անաչառ է:
Մեկ այլ խնդիր է Նիկա Գվարամիայի հարցը։ Օմբուդսմենն ընդգծել է, որ Գվարամիայի գործում կան քաղաքական դրդապատճառներ:
Եթե այս երկու գործերը չլուծվեն Վրաստանի օրենսդրությանը համապատասխան, Եվրամիությունը հիմք կունենա հերքելու, որ քայլեր են ձեռնարկվել դատարանի ավելի մեծ անկախության և անկողմնակալության ուղղությամբ», — ասել է Լեքսմանը:
Ըստ նրա՝ երբ Եվրամիության և Եվրախորհրդարանի անդամները սկսեն վերլուծել Վրաստանում առկա իրավիճակը, անպայման կպահանջեն այս երկու հարցերի լուծումը՝ որպես թեկնածուի կարգավիճակ տալու պայմաններից մեկը։