
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Վրաստանին պատրաստում են Եվրամիությանն անդամակցելու համար։
Եվրահանձնակատարը նշում է, որ իրենք տեսնում են, որ Վրաստանի քաղաքացիների զգալի մասը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։
«Մենք տեսնում ենք, որ Վրաստանի մեծամասնությունը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Սա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլ նաև ողջ երկրի քաղաքական վերնախավի և բոլոր նրանց համար, ովքեր ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ։
Մենք Վրաստանին պատրաստում ենք Եվրամիությանն անդամակցելու համար», — նշված է հաղորդագրության մեջ։