ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով, Վրաստանին արդեն տրվել է «հստակ» եվրոպական հեռանկար, և այժմ Վրաստանին մնում է շարունակել աշխատանքը բարեփոխումների ուղղությամբ։ Այս մասին նա ասել է Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովից առաջ:
«Վրաստանն ունի հստակ եվրոպական հեռանկար, ուստի միակ բանը, որ պետք է անել՝ շարունակել աշխատել բարեփոխումների վրա՝ կառուցելով քաղաքական կայունություն», — ասել է Բորելը:
Ըստ Բորելի՝ EPC-ը նպատակ ունի կառուցել ընդհանուր եվրոպական արտաքին քաղաքականություն և ներառում է երեք հարց՝ կայունություն, կապ և անվտանգություն:
Ի դեպ, EPC-ն Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների միջկառավարական գագաթնաժողով է, որը ստեղծվել է 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։
EPC երկրորդ հանդիպմանը մասնակցում են 47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահները։