Վրաստանն իր սեփական օրինակով գիտի, թե ինչքան կարևոր է զսպման քաղաքականությունը, ուժեղ պաշտպանական համակարգը և բարձրագույն մասնագիտական հմտությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Պետքարտուղարի գնահատմամբ, կարևոր է, որ Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսն արդեն ծախսվում է պաշտպանության ոլորտի կարիքների համար:
«Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին պաշտպանել այս թիրախը: Վրաստանն իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պայքարել է Ռուսաստանի ագրեսիայի, տարածքների անօրինական բռնազավթման դեմ և դարձել Ռուսաստանի կողմից խաղաղության համաձայնագրի ձախողման վկան:
Ռուսաստանի ագրեսիայի պատճառներից մեկն էլ այն է, որ մենք հպարտանում ենք Վրաստանի հետ մեր ռազմական աջակցությամբ, որն օգտագործվում է Վրաստանի պաշտպանության համակարգում: Մենք նաև օգնում ենք այս երկրին` իր տարածքների պաշտպանությունը ապահովելու համար, աջակցում զորավարժություններին և սարքավորումներ տրամադրում: Ի վերջո, այս ջանքերը կապահովեն ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, որը լավ է Վրաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար», — ասել է Պոմպեոն: