Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով, Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանին աջակցելուն, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել եվրաինտեգրման ճանապարհով՝ իրականացնելով անհրաժեշտ բարեփոխումներ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Միշելը։
«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին վերահաստատել եմ Եվրամիության աջակցությունը՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Սա իսկապես աշխարհառազմավարական պահ է։
Անցյալ շաբաթ Եվրախորհուրդը որոշեց Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու հեռանկար տալ»,- գրել է Միշելը։
Ղարիբաշվիլին և Միշելը հանդիպել են հունիսի 29-ին, Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։