Վրաստանում համաճարակի ընթացքում հաջողվել է մշակույթի բոլոր գործիչների աշխատատեղերը պահպանել, նաև հավելյալ ռեսուրսներ տրամադրել մշակութային կառույցների համար։
Պանդեմիայի պայմաններում շարունակվում են մասշտաբային ենթակառուցվածքային ծրագրերը, օրինակ` Գեղարվեստի ակադեմիայի, Ռուսթավի անսամբլի շենքերի կառուցումը, Մցխեթայի երկրաբանական թանգարանի կառուցումը, Երաժշտության ու դրամայի թատրոնի վերականգնման աշխատանքները վերջնական փուլում են։
Չեն դադարել նաև Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի կառուցման աշխատանքները. թատրոնի նորացման գործընթացը վերջնական փուլում է։
Ըստ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության` Վրաստանը Եվրոպական միակ երկիրն է, որտեղ պանդեմիայի պայմաններում 2 նոր թանգարան է բացվել։