Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը՝ Geostat-ը հայտնում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանից ԵՄ երկրներ իրականացվել է 620,1 մլն դոլարի չափով արտահանում, ինչը 16,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:
ԵՄ-ից Վրաստան ներկրումը հասել է 1 667,5 մլրդ դոլարի, ինչը 10,6 տոկոսով քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
Վրաստանի՝ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2 287,6 մլրդ դոլար, ինչը 4,6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից: