
Հյուսիսային Օսիայում Վրաստանի տարածքից Ռուսաստան մուտք գործածների թվի աճ է նկատվել, գրել է InterPressNews-ը:
Տեղեկության համաձայն, անցած շաբաթվա ընթացքում վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը հատել և ՌԴ է մուտք գործել ավելի քան 14 հազար մարդ։
Ըստ տեղեկության՝ վերջին շաբաթվա ընթացքում վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը երկու ուղղություններով հատել է ավելի քան 26 հազար մարդ։
Նշվում է, որ Ռուսաստան մուտք գործողների աճի մասին տեղեկությունը ի հայտ է եկել Վրաստանում անցած շաբաթ բողոքի ցույցերի ֆոնին: