Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է 26 տոկոսով։
Geostat-ի տվյալներով՝ 11 ամսում Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 150 մլն դոլարի գինի, որը կազմում է ընդհանուր արտահանման 64 տոկոսը։
Վրաստանի գինու ազգային գործակալությունը՝ վրացական գինու համար Ռուսաստանի հիմնական շուկա դառնալը համարում է կարճաժամկետ ազդեցություն։ Ըստ գործակալության՝ Ռուսաստանի մասնաբաժնի ավելացումը պայմանավորված է պատերազմի պատճառով ստեղծված իրավիճակով։
Արտահանման այլ շուկաներից երկրորդ տեղում Լեհաստանն է, որտեղ գինու արտահանումն աճել է 1,7 մլն դոլարով։ Չնայած պատերազմին, Ուկրաինան առաջին եռյակում է. արտահանվել է 11,5 միլիոն դոլարի գինի:
Մյուս երկրների տվյալներն են.
- Չինաստան՝ 11,4 մլն դոլար,
- Ղազախստան՝ 9,4 մլն դոլար,
- Բելառուս՝ 6,29 մլն դոլար,
- ԱՄՆ՝ 4,9 մլն դոլար,
- Լատվիա՝ 4,1 մլն դոլար,
- Գերմանիա՝ 3,1 մլն դոլար,
- Լիտվա՝ 1,9 մլն դոլար:
Ի դեպ, Գինու ազգային գործակալությունը հաջորդ տարի նախատեսում է ծախսել 10 մլն 114 հազար 015 լարի՝ միջազգային շուկայում վրացական գինին գովազդելու համար։
Վրաստանն ու Հայաստանը ՌԴ-ի խմելու և հանքային ջրի հիմնական մատակարարներն են