2022 թվականի 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից Ռուսաստան ալկոհոլային խմիչքների արտահանումը զգալիորեն աճել է. ավելին՝ գինու, ոգելից խմիչքների և շամպայնի արտահանումը հյուսիս նույնիսկ գերազանցել է վերջին 10-12 տարվա ռեկորդը։
2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանվել է 40,6 մլն դոլարի ալկոհոլային խմիչք, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 24,6 մլն դոլարի արտադրանք:
2022 թվականի 9 ամսում կրկնապատկվել է նաև փրփրուն գինիների արտահանումը: Եթե 2021 թվականին Ռուսաստանում վաճառվել է 351 հազար դոլարի փրփրուն գինի, ապա այս տարի արտահանումը կազմել է 675,8 հազար դոլար. աճը կազմում է 92,5 տոկոս։
Բնական գինիների դեպքում կա գրեթե 15 տոկոս աճ, մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանվել է 108,7 մլն դոլարի գինի, իսկ անցյալ տարի՝ 94,6 մլն դոլարի։
Վրացական և հայկական ալկոհոլային խմիչքները՝ ռուսական շուկայում