Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը 61 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան մինչև 177 միլիոն դոլար։
Տվյալների համաձայն, այս ակտիվացումը պայմանավորված է մի շարք անվանական ապրանքների արտահանման աճով, որոնց թվում են` գինու, ֆեռոհամաձուլվածքների, ավտոմեքենաների և հանքային ջրերի արտահանումը։
Վրաստանը, արտահանման համեմատ, 79 տոկոսով ավելացրել է ռուսական ապրանքների ներմուծումը մինչև 490 միլիոն դոլար, ինչի արդյունքում այս երկրի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 667 միլիոն դոլար։ Այս ցուցանիշով Ռուսաստանը Թուրքիայից հետո Վրաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, երրորդ տեղում Չինաստանն է՝ 376 մլն դոլար շրջանառությամբ։
Վրաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների առաջատար 5-յակը բաշխված է հետևյալ կերպ.
- Ֆեռոհամաձուլվածքներ՝ 45 մլն դոլար, աճը՝ 41 տոկոս,
- Բնական խաղողի գինիներ՝ 38 մլն դոլար, աճը՝ 52 տոկոս,
- Մարդատար ավտոմեքենաներ՝ 22 մլն դոլար, աճը՝ 9,500 տոկոս,
- Հանքային և քաղցրահամ ջրեր՝ 16 մլն դոլար, աճը՝ 14 տոկոս,
- Սպիրտներ՝ 13 մլն դոլար, աճը՝ 160 տոկոս:
Ռուսաստանից Վրաստան ներմուծվող ապրանքների ցանկի պատկերն այսպիսին է.
- Նավթ և նավթամթերք՝ 168 մլն դոլար, աճը՝ 273 տոկոս,
- Բնական գազ՝ 75 մլն դոլար, աճը՝ 114 տոկոս տոկոս,
- Ցորենի ալյուր՝ 13 մլն դոլար, աճը՝ 30 տոկոս,
- Ցորեն՝ 12 մլն դոլար, աճը՝ 33 տոկոս,
- Ածուխ՝ 12 մլն դոլար, աճը՝ 2,300 տոկոս: