Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Ինալ Արձինբան ապրիլի 27-ին ռուսական իշխանամետ լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Վրաստանի մասին։
«Մենք ինքներս մեզ կզոհենք մեր անկախության համար։ Մենք չենք պատրաստվում նահանջել, շարժվում ենք դեպի նպատակը, պատմական տեսանկյունից ճշմարտությունը մեր կողմն է։ Վրաստանից պահանջում ենք մեր ինքնիշխանության ճանաչում: Մենք լրջորեն սահմանափակում ենք Վրաստանի կառավարության դիրքորոշումը: Մեր պետությունն ավելի քան 1200 տարեկան է, մեր պետությունը կայացած է»,- ասել է Արձինբան։
Արձինբան խոսել է նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմում Ռուսաստանին Աբխազիայի կողմից ցուցաբերվող աջակցության մասին:
Նշենք, որ Արձինբան Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 17-ին, մինչ այդ նա Մոսկվայում է եղել։ Աբխազիայում իշխանության գալուն պես Արձինբան արգելել է Աբխազիայում գործող տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին աշխատել վրաց-աբխազական համատեղ նախագծերի վրա։
Կարդացեք նաև՝
https://www.aliq.ge/kremleh-phordzel-e-metcacnel-ir-azdecuthyuneh-abxaziayi-energetikayi-vra/