
Վրաստանի միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցներն անցած ամիս Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 33 քաղաքացու, տեղեկացրել է ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):
Ըստ ՆԳՆ-ի՝ արտաքսումն իրականացվել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի համաձայն:
Նշված է, որ արտաքսված օտարերկրացիներն Իրանի, Հորդանանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Ավստրալիայի, Պակիստանի, Նիգերիայի, Չինաստանի, Իրաքի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: