2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից արտահանումը կազմել է 1 775.4 միլիոն, իսկ ներկրումը` 4 192.9 միլիոն ԱՄՆ դոլար:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 20 ամենաշատն արտահնված ապրանքների թվում է ոսկին: Առաջին 6 ամիսների ընթացքում արտահանվել է 32 857.5 հազար դոլարի ոսկի: Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել է 39 996.2 հազար դոլար: