Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 478 տոննա մանդարին։
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ միայն Հայաստան է արտահանվել 383 տոննա մանդարին, որն էլ կազմում է ընդհանուր թվի 80 տոկոսը:
Ըստ տվյալների՝ 2021 թվականին մանդարին է արտահանվել.
- Հայաստան (383 տոննա),
- Ռուսաստան (67 տոննա),
- Ուկրաինա (18 տոննա),
- Սլովենիա (10 տոննա)։
Նշվում է, որ արտահանման արժեքը կազմել է 171 հազար դոլար։ Մանդարինի արտահանման ծավալն այս ժամանակահատվածում աճել է 100%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54%-ով։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր