Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելին և նրա տեղակալ Պավլե Գամկղրելիձեն ծանոթացել են Քվեմո Քարթլիի մարզում ավարտված և ընթացիկ նախագծերին։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, տեղեկացնում է դեպարտամենտը։
Ըստ առկա տեղեկության՝ Քվեմո Քարթլիի մարզում 2022 թվականին 22 ծրագիր է մեկնարկել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 114,3 մլն լարի: Նշվում է, որ ավարտվել է 11 ծրագիր, իրականացվել է մինչև 60 կմ ավտոճանապարհի վերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է 2 կամուրջ, իրականացվել է 1 ամբարտակի, աղետների կանխարգելման և լիկվիդացիայի ծրագիր։
Տեղեկության համաձայն, ավարտվել է Թեթրիծկղարո-Դաղեթի-Բոլնիսի ավտոճանապարհի 5 կմ-անոց հատվածը, Թբիլիսի-Գաչիանի-Ռուսթավի ավտոճանապարհի 5,4 կմ-անոց հատվածը, ինչպես նաև ներքին նշանակության Նորիո-Լիլո ավտոճանապարհն ու Շուլավերի-Շահումյան-Սիոնի-Ծերաքվի 6 կմ-անոց ճանապարհահատվածը:
Նշվում է, որ մյուս նախագծերի վրա աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են , և դրանց վերականգնումը կավարտվի 2023 թվականին։ Այդ ճանապարհահատվածներն են Մառնեուլի-Թեթրիցկղարո-Ծալկա ավտոճանապարհի 16 կմ-անոց հատվածը, Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոճանապարհի 15 կմ-անոց հատվածը և Իմերա-Բարեթի-Թեջիսի-Չիվթքիլիսա-Խաչկոի-Գումբաթի-Ավրանլոս ճանապարհի 8.6 կմ-անոց հատվածը: