Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ այս տարի 10 ամսում երկրից արտահանվել է 15,542 մլն դոլարի տեղական նավթ և նավթամթերք:
Նույն տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 10,831 մլն դոլարի արտադրանք, իսկ 2021 թվականի 10 ամիսներին՝ 6,649 մլն դոլարի արտադրանք: Այս տարի վրացական նավթն ու նավթամթերքը ամենաշատն արտահանվել է Հունաստան, Շվեյցարիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Չորրորդը Հայաստանն է։
- Հունաստան՝ 6,986 մլն դոլար,
- Շվեյցարիա՝ 4,117 մլն դոլար,
- Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2,545 մլն դոլար,
- Հայաստան՝ 913,6 հազար դոլար,
- Թուրքիա՝ 200,7 հազար դոլար,
- Ուզբեկստան՝ 196,4 հազար դոլար,
- Ուկրաինա՝ 178,3 հազար դոլար,
- Ադրբեջան՝ 158,9 հազար դոլար,
- Լիբիա՝ 76,9 հազար դոլար։
Փոքր քանակությամբ նավթ ու նավթամթերք է արտահանվել Եմեն, Լիտվա, Իրաք, Լեհաստան, Ղազախստան, Նիդեռլանդներ, Լիբանան, Սերբիա և Չեխիա: