Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև հարևան Հայաստանի լինել-չլինելը, այս մասին իր հայերեն նախընտրական կոչում գրել է անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի հայերեն ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Իմ թանկագին հայ հայրենակիցներ: Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, հոկտեմբերի 26-ին գնացե՛ք ընտրության և գունավորե՛ք ընդդիմությունը՝ 5 համարը։
Իմացե՛ք, Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։ Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։ Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Վրաստանյան ընտրությունները դիտարկվում են որպես հանրաքվե՝ Վրաստանը ռուսական ուղեծիր է գնում, թե շարունակում է եվրաինտեգրումը։