2023 թվականի սեպտեմբերին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 28,9 մլն դոլար (այսօրվա փոխարժեքով՝ 76,5 մլն լարի), հայտնում է Վրաստանի Ազգային բանկը:
Ըստ հաղորդագրության՝ այս ցուցանիշը 9,5 տոկոսով պակաս է 2022 թվականի սեպտեմբերի համանման ցուցանիշից: Վրաստանից ամենաշատ գումար փոխանցած երկրների շարքում առաջատարը Թուրքիան է` 23,1 տոկոս, որին հաջորդում են Ադրբեջանը՝ 11,9 տոկոս և Ռուսաստանը՝ 11,6 տոկոս։
Սեպտեմբերին ամենաշատ գումար է փոխանցվել հետևյալ երկրներ.
- Թուրքիա՝ 6,690 մլն դոլար,
- Ադրբեջան՝ 3,455 մլն դոլար,
- Ռուսաստանի Դաշնություն՝ 3,357 մլն դոլար,
- Ուկրաինա՝ 2,287 մլն դոլար,
- Հունաստան՝ 1,496 մլն դոլար,
- ԱՄՆ՝ 1,309 մլն դոլար,
- Ղազախստան՝ 1,003 մլն դոլար,
- Լեհաստան՝ 972,8 հազար դոլար,
- Իտալիա՝ 971,6 հազար դոլար,
- Հայաստան՝ 829,4 հազար դոլար: