«Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հրապարակած զեկույցի համաձայն՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանում ռուսական քարոզչությունն ուժեղանում է:
Ըստ ՀԿ-ի՝ ռուսական քարոզչությունը և էթնիկ վրացի բնակչության գաղափարական հավաքագրումը Աբխազիայում թևակոխել են նոր փուլ:
Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները, ըստ DRI-ի, Գալիի բնակիչներին պլանային և փուլային կերպով առաջարկում են նոր նախագծեր և միջոցառումներ։
Ինչպես նշում է DRI-ն, այս ֆոնին հայտնի չէ, թե ինչ են անում վրացական իշխանությունները Գալիի շրջանում Ռուսաստանի ուժեղացված ազդեցության դեմ։
Ըստ «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ»-ի՝ կառավարությունը պետք է մեխանիզմներ ստեղծի Գալիում ակտիվացող գաղափարական արշավը զսպելու և տեղացիների համար լրացուցիչ սոցիալական փաթեթներ մշակելու համար։