Վրաստանից արտաքսվել է բողոքի ցույցերի մասնակից 25 օտարերկրյա քաղաքացի

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնում է, որ Վրաստանից արտաքսում է 25 օտարերկրյա քաղաքացու, ովքեր ըստ գերատեսչության, մասնակցել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած բողոքի ցույցերին։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նրանցից տասը արդեն լքել են երկիրը։

Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը 2024 թվականի վերջին երկու ամսում Վրաստանից արտաքսել է տարբեր երկրների 91 քաղաքացու։

Գործակալության տվյալներով՝ նրանց թվում են եղել Իրանի, Ալժիրի, Հնդկաստանի, Մարոկկոյի, Շրի Լանկայի, Եգիպտոսի, Պակիստանի, Նիգերիայի, Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և այլ երկրների քաղաքացիներ։

Լրատվամիջոցներին տրամադրված հաղորդագրության մեջ միգրացիոն վարչությունը նշում է, որ այս 91 քաղաքացիներից 25-ը նոյեմբեր-դեկտեմբերին Թբիլիսիում բողոքի ցույցերի մասնակցածներն են և ենթարկվել են վարչական տույժերի։

Գերատեսչությունը չի նշում, թե որ երկրի քաղաքացիներ են եղել, սակայն հավելում է, որ նրանցից տասը արդեն լքել են Վրաստանը։

Ինչպես հայտնում է ՆԳՆ միգրացիոն վարչությունը, 2024 թվականին Վրաստանից արտաքսվել է ընդհանուր առմամբ 430 օտարերկրյա քաղաքացի, ինչը 126 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։