
2023 թվականին Վրաստանից արտահանման տասը խոշորագույն գործընկեր երկրների մասնաբաժինը կազմել է ընդհանուր արտահանման 80,3 տոկոսը։
Արտահանման առաջատար եռյակը` Ադրբեջան (862,1 մլն ԱՄՆ դոլար), Հայաստան (787,1 մլն ԱՄՆ դոլար), Ղազախստան (703,0 մլն ԱՄՆ դոլար):
Իսկ ահա 2022 թվականի վիճակագրական տվյալներով` Վրաստանից արտահանման տասը խոշորագույն գործընկեր երկրների մասնաբաժինը կազմել է ընդհանուր արտահանման 78,6 տոկոսը։
Արտահանման առաջատար եռյակն էին՝ Չինաստան (736,8 մլն ԱՄՆ դոլար), Ադրբեջան (672,6 մլն ԱՄՆ դոլար) և Ռուսաստան (651,6 մլն ԱՄՆ դոլար):