Վրաստանում գտնվող Ֆրանսիայի ՆԳ նախարար Կրիստոֆ Կաստաները խոսելով անօրինական միգրացիայից՝ հայտարարել է, որ խնդրի դեմ երկրները միասին պետք է պայքարեն: Կաստաների խոսքով, Վրաստանում չկա պատերազմ, այն համարվում է խաղաղ երկիր, հետևաբար նորմալ չէ, երբ ապաստան հայցողների թիվը մեծ է:
«Վրաստանը դինամիկ երկիր է, ուստի ապաստան փնտրողների թիվը անոմալիայի է հասնում։ Մենք շատ կարևոր զրույց ունեցանք այս ուղղությամբ: Ֆրանսիան գործնականորեն չի կարող բոլորին ընդունել, ում պաշտպանություն է անհրաժեշտ»,- հայտարարել է Կաստաները:
Նրա խոսքով, որոշ միգրանտներ ֆրանսիա են գնում բուժվելու նպատակով, չնայած նրան, որ նույն բուժումը կարող են ստանալ Վրաստանում: Նրա խոսքով, սրանից հետո Ֆրանսիան միայն նրանց կնդունի, ում իրոք անհրաժեշտ է օգնություն: Կաստաները նշել է, որ Վրաստանի ՆԳ նախարարության հետ համատեղ աշխատում են անօրինական միգրանտների հայրենիք վերադառնալու ուղղությամբ: