Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանից արտերկիր է մեկնել 2,2 միլիոն վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 3,7 անգամ գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը։
Geostat-ի տվյալների համաձայն, Վրաստանից ճանապարհորդությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա՝ 941,4 հազար և Ռուսաստանի Դաշնություն՝ 247,4 հազար:
2022 թվականին Վրաստանի ռեզիդենտ ճանապարհորդների, ըստ այցելած երկրների թվի, հետևյալ տեսքն ունի.
- Թուրքիա՝ 54,1 տոկոս,
- Ռուսաստանի Դաշնություն՝ 14,2 տոկոս,
- ԵՄ անդամ երկրներ՝ 10,9 տոկոս,
- Հայաստան՝ 7 տոկոս,
- Ադրբեջան՝ 1,2 տոկոս,
- Այլ երկրներ՝ 12,6 տոկոս: