2021 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ Վրաստանից արտահանվել է 10,6 հազար տոննա խուրմա և արքայանարինջ՝ 5,3 միլիոն դոլար արժողությամբ։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից։
Ըստ նախարարության տվյալների՝ այս ընթացքում խուրմա և արքայանարինջ է արտահանվել.
- Հայաստան՝ 4 550 տոննա,
- Ռուսաստան՝ 3 574 տոննա,
- Ուկրաինա՝ 2 262 տոննա,
- Թուրքիա՝ 108 տոննա,
- Ղազախստան՝ 62 տոննա,
- Մոլդովա՝ 39 տոննա,
- փոքր քանակությամբ՝ այլ երկրներ 10 տոննա:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր