Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքով՝ ավելացել է օտարերկրյա երկրների քաղաքացիների կողմից Վրաստանում ապաստան հայցողների թիվը։
ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանում ապաստան հայցող քաղաքացիների թիվը կազմել է 804, այն բարձր է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշից։
Հունվար-հունիս ամիսներին Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցվել է ամենաշատը Ուկրաինայից՝ 368 քաղաքացի։
Մյուս երկրների դեպքում վիճակագրությունը հետևյալն է.
- Ռուսաստան՝ 54 քաղաքացի,
- Թուրքիա՝ 96 քաղաքացի,
- Իրան՝ 79 քաղաքացի: