
2024 թվականի հունիսին Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն ծառայությունը Վրաստանի քաղաքացիություն չունեցող 26 մարդու վտարել է երկրից։
Ըստ միգրացիոն ծառայության՝ նրանցից ոմանք ինքնակամ լքել են երկիրը, իսկ ոմանք հարկադրաբար են վտարվել։
Արտաքսվածների թվում են Իրանի, Պակիստանի, Հորդանանի, Իրաքի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Նիգերիայի, Հնդկաստանի և այլ երկրների քաղաքացիներ։
Նշենք, որ միգրացիոն ծառայությունը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմինն է։ Նրա իրավասություններից է Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց վտարումը երկրից։