Վրաստանի Զինված ուժերի ծառայողների թիվը մնում է անփոփոխ՝ 37 հազար զինծառայող:
Այս մասին ասված է խորհրդարանին ներկայացված կառավարության փաստաթղթում, որն այսօր քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում:
«Պաշտպանության ուժերում զինծառայողների թիվը կազմում է 37 հազար: Սա օպտիմալ քանակ է, որը նախարարությանը խնդիրների լուծման հնարավորություն է տալիս: Այստեղ ենթադրվում է պահուստն ու պատերազմական ընթացքը»,- հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ռատի Բրեգաձեն: