Վրաստանի «Քաղաքացիական հասարակության կայունության նախաձեռնությունը» (CSSIGE) ներկայացրել է Վրաստանի՝ ԵՄ անդամակցման 10 ճանապարհ:
CSSIGE տվյալներով, Եվրամիությանն անդամակցությունը Վրաստանի համար կդառնա ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության նախապայման։ Ուկրաինայում ընթացող գործընթացը ցույց է տվել, որ եվրոպականացման գործընթացն անվերապահորեն կարևոր է։
«Քաղաքացիական հասարակության կայունության նախաձեռնություն» ՀԿ-ն նշում է, որ պատրաստ է աջակցել Վրաստանի Եվրաինտեգրմանը, ըստ այդմ առաջարկում է կառավարությանը 10 ճանապարհ Եվրամիությանը անդամագրվելու համար.
- Մշակել Եվրաինտրգրման ազգային ռազմավարություն
- Իրականացնել 2019-ի ապրիլին համաձայնեցված բարեփոխումները
- Ուժեղացնել ԵՄ-ի անդամ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները
- Համապատասխան դիվանագիտական ջանքեր գործադրել՝ արագացնելու Եվրահանձնաժողովի թեկնածուի կարգավիճակի գնահատման հարցաշարի ընդունումը
- Մոբիլիզացնել համապատասխան մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները
- Վրաստանի ԵՄ ինտեգրման հանձնաժողովի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարել՝ հաշվի առնելով նոր իրողությունը
- Անդամակցության գործընթացը դարձնել թափանցիկ և բոլորին հասանելի
- Քննարկել Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրումը
- Ասոցացման եռյակի (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան) հետ ուժեղացնել համագործակցությունը
- Արդարացնել ԵՄ-ի սպասելիքները, ստեղծի համապատասխան ներքին և արտաքին գործոններ