
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ դպրոցներում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար ռեժիմով: Կորոնավիրուսի հետ կապված կարգավորումների շարքում տեղ են գտել Թբիլիսիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Զուգդիդիի, Զեստաֆոնիի, Գորիի, Փոթիի, Մառնեուլիի, Գարդաբանիի ուսումնական հաստատությունները:
«Այս քաղաքների դպրոցներում մինչև 1500 ընտրատեղամաս էր տեղակայվել, դպրոցները հեռավար ռեժիմով էին գործում ընտրություններից մի քանի օր առաջ: Նախատեսվում էր ախտահանման աշխատանքներ իրականացնել ու վերսկսել ուսումնական գործընթացը դասասենյակներում, սակայն կորոնավիրուսով վարակվածների բարձր ցուցանիշներից ելնելով, ոլրոշում կայացրինք հեռավար ռեժիմով շարունակել ուսումնական գործընթացը»,- արտահերթ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին: