
Վրաստանի խորհրդարանում այսօր՝ մայիսի 13-ին տեղի ունեցող նիստի ընթացքում, պատգամավորները կքննարկեն Վրաստանի և Եվրոպայի վերակառուցման ու զարգացման բանկի համաձայնությունը, ինչը ենթադրում է երկրում կորոնավիրուսի տարածման ֆոնին ֆինանսական աջակցություն: Այսպիսով, խորհրդարանը կքննարկի նաև ապրիլի 24-ին իշխանության ներկայացրած հակաճգնաժամային ծրագիրը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված պետբյուջեում փոփոխությունների հաստատմանը, այս պահի դրությամբ դրանք դեռևս չեն ներկայացված խորհրդարան: Կանոնակարգի համաձայն, խորհրդարան ներկայացնելուց հետո նախաձեռնությունը պետք է ներկայացվի ֆինանսական հանձնաժողովին, իսկ հետո՝ քննարկվի նիստի ընթացքում:
Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունները շարունակում են բոյկոտը և չեն ներկայանալու խորհրդարան: