Այսօր կմեկնարկի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Առաջին լիագումար նիստին կքննարկվեն ընթացիկ օրինագծերը: Իսկ նախքան օրենսդրական նախագծերի քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում քաղաքական հայտարարություններ կարվեն:
Փետրվարի 4-7-ի լիագումար նիստերի շաբաթվա ընթացքում խորհրդարանն առաջին լսմամբ կքննարկի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծը, ըստ որի վարորդական իրավունքի քննության գործնական մասը կբաժանվի երկու մասի:
Գարնանային նստաշրջանի շրջանակներում խորհրդարանի նախագահը խորհրդարանի աշխատանքի ամենամյա զեկույցը կներկայացնի: