Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահության մեկ տարին մեկնաբանել է սեքսիստական կերպով: Այս մասին գրում է on.ge լրատվականը:
«Եղել են բարդություններ, քանի որ առաջին անգամ է, որ Վրաստանի նախագահը կին է»,- ասել է Թալակվաձեն՝ ավելացնելով․ «Քքաղաքական կուսակցությունները, այդ թվում «Վրացական երազանքը» բազմիցս նշել են, որ նախագահն ազատ դիրքեր ունի: Ունենք կին նախագահ, որը ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չէ»,- ասել է Թալակվաձեն:
Ի դեպ, վերջերս նախագահ Զուրաբիշվիլիի հանդեպ քննադատությունները էլ ավելի են սրվել՝ կապված նրա հայտարարությունների հետ։ Հատկապես մեծ աղմուկ է բարձրացրել նրա «Ո՛չ զենք ունենք, ո՛չ բանակ ու չենք էլ ունենա» արտահայտությունը: