
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլիի և նրա կնոջ՝ TV Pirveli հեռուստաընկերության աշխատակցուհի Վիկա Բուկիայի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Գոգիչաիշվիլիի խոսքով՝ հավանաբար վերջին երկու օրերին ում հետ շփում է ունեցել, նրանք կլինեն իր վարակի աղբյուրը, սակայն կոնկրետ որևէ բան չի կարող ասել:
Սա առաջին դեպք է, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվում: Գոգիչաիշվիլին վերջին անգամ խորհրդարանի լիագումար նիստին մասնակցել է սեպտեմբերի 3-ին: