2021 թվականի ընթացքում Վրաստանի խորհրդարանում կայացած 62 լիագումար նիստերի ընթացքում Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալը միայն երկու անգամ է միացրել խոսափողը, իսկ Գարդաբանիի ադրբեջանցի պատգամավոր Սավալան Միրզոևը՝ միայն մեկ անգամ։
Կառավարության մոնիթորինգի կենտրոնը (GMC) հանրային տեղեկատվություն է խնդրել 2021 թվականի խորհրդարանի լիագումար նիստերում Վրաստանի խորհրդարանի անդամների ելույթների քանակի մասին։
Նշենք, որ պատգամավորի ամսական աշխատավարձը կազմում է 4624-6740 լարի (մոտ 1500-2190 դոլար): Աշխատավարձը կախված է պատգամավորի զբաղեցրած պաշտոնից։