Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն այսօրվա լիագումար նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգել են Ուկրաինայում զոհերի հիշատակը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին անսպառ է և շարունակական։
«Բարեկամներ, Ռուսաստանի ագրեսիան մեր եղբայր Ուկրաինայի դեմ, ցավոք, շարունակվում է։ Ուկրաինացի ժողովուրդը առանձնահատուկ միասնությամբ, ուժով և խիզախությամբ շարունակում է պայքարել ազատության և անկախության համար։ Ավելի քան 2 ու կես միլիոն մարդ արդեն ստիպված է եղել լքել իր տունն ու հայրենիքը։ Մինչ նիստը սկսելը եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք զոհվածների հիշատակը» — ասել է Պապուաշվիլին։
Վերջինս նաև ընդգծել է, որ նիստին չի մասնակցում Ուկրաինայի դեսպանը, սակայն հրավիրված է դեսպանի պաշտոնակատարը։ Վերջինս խորհրդարան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։