
«Մենք կպաշտպանենք մեր ձայները». Այս կարգախոսով են այսօր Վրաստանում ընդդիմության ներկայացուցիչները փողոց դուրս եկել: Միավորված ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաների միջոցով իշխանությունից պահանջել չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ նշանակել:
Ընդդիմությունը պահանջում է նաև ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիայի հրաժարականը: Ընդդիմադիրները դիվանագիտական հատվածի միջնորդությամբ իշխանական թևի հետ բանակցություններ են սկսել: Այսօր նշանակված է բանակցությունների 2-րդ փուլը:
Իվանիշվիլիին հիշեցնում ենք, որ թվերի հետ չենք համակերպվել. Վրաստանի ընդդիմությունը ակցիա է ծրագրում