
Վրաստանի խորհրդարանի դիմաց արդեն երկրորդ օրը 6 ուսանող հացադուլ է հայտարարել: Նրանք չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի որ շրջաններից ևս միանալու են հացադուլ հայտարարած ուսանողներ:
Այսօր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի տան առջև վրաններ են տեղադրելու Բաթումիից ժամանած ուսանողները՝ հայտարարելով հացադուլ:
Հացադուլ հայտարարած 6 ուսանողի պահանջը վերաբերում է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի անհապաղ հրաժարականին, ինչպես նաև հունիսի լույս 21-ի գիշերը ձերբակալվածների ազատ արձակմանը: Ուսանողների խոսքով հացադուլը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել: