Վրաստանի խորհրդարանի երկու գործող պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժումից» Ազեր Սուլեյմանովը և «Վրացական երազանքից» Ռուսլան Գաջիևը իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրադարձություններին:
Ազեր Սուլեյմանովը նաև բաց նամակով է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նշել որ «վերջինիս որոշիչ քայլերով իրենց հողերը վերջանականապես կազատագրվեն»: Ազեր Սուլեյմանովը Հայաստանին մեղադրում է հարավային Կովկասում անկայունություն մտցնելու և Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման մեջ: Պատգամավորը նաև Հայաստանին մեղադրում է Վրաստանի դեմ արված հանցագործության մեջ:
Ինչ վերաբերում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ռուսլան Գաջիևին, նա նույնպես իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և նշել, որ «Ադրբեջանի զինված ուժերի հաջող ռազմական գործողությունները՝ նրա տարածքային ամբողջականությունը հաստատելու համար, հիմք են տալիս ասելու, որ մեր տարածաշրջանում նման հակամարտությունները պետք է շուտափույթ լուծում ստանան»: