
Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի հայտարարությամբ, 2019 թվականից խորհրդարանն ամբողջությամբ կվերադառնա Թբիլիսի:
«Երկար ժամանակ քննարկել ենք այս հարցը: Խորհրդարանի արդեն գրեթե բոլոր անդամները հայտնել են իրենց դիրքորոշումը: Որոշումը կայացվել է մի շարք համոզիչ փաստարկներից ելնելով: Հնարավոր չէ խորհրդարանի աշխատանքը կազմակերպել միաժամանակ տարբեր շենքերում։ Խորհրդարանի գործունեության ուժեղացումը դժվարանում է, քանի որ այն գտնվում է կառավարությունից հեռու՝ այլ քաղաքում: Բացի այդ, դա կապված է մեծ ծախսերի հետ: Հաշվի առնելով բոլոր այս փաստարկները, որոշում ենք ընդունել խորհրդարանը տեղափոխել Թբիլիսի»,-ասել է պատգամավորը: