Բոլոր այն անձինք, ում ԿԸՀ-ն 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքում հայտարարել է ընտրված՝ խորհրդարանի լիարժեք անդամներ են: Այդ պահից դադարեցվում է նախկին՝ 9-րդ գումարման խորհրդարանի իրավասությունը:
Խորհրդարանում գտնվող միայն «Վրացական երազանքի» 88 պատգամավորները ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի կողմից ընթերցված երդման խոսքից հետո հանրային երդում տվեցին, ինչից հետո խորհրդարանում հնչեց երկրի պետական օրհներգը:
Հիշեցնենք՝ ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մուտք գործել խորհրդարան: Ընդդիմադիր պատգամավորները ընդհանուր հաշվով ունեն 60 մանդատ: