«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Վրաստանի խորհրդարանը օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ տապալեց:
Խորհրդարանում ներկա էր 112 պատգամավոր: Նախագծին երկրորդ ընթերցմամբ չաջակցեց 35 պատգամավոր, մեկ պատգամավոր կողմ էր։
Հիշեցնենք՝ խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ բողոքի ակցիաների ճնշման ներքո որոշում կայացրեց հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի կանոնակարգի համաձայն՝ օրենքի նախագծի պաշտոնական հետկանչման համար անհրաժեշտ էր լիագումար նիստում ներկայացնել առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, դնել քվեարկության երկրորդ ընթերցմամբ ու տապալել այն:
Իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը նախաձեռնողները հետ են կանչել խորհրդարանից: Խորհրդարանի բյուրոյի նիստին ներկայացվել է օրենքի նախագիծը նախաձեռնող «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորների գրավոր դիմումը, որն էլ բավարարվել է: