Վրաստանի խորհրդարանն «Ապաօլիգարխացման մասին» և «Ընդհանուր դատարանների մասին» օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ այսօր Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն է ստացել։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պարզաբանել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հիմնական էությունը:
«Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծ.
- Հանձնաժողովը հաստատում է, որ օրենքը նման է ուկրաինականին,
- Հանձնաժողովը հաստատում է, որ «Ապաօլիգարխացման մասին» օրենքի ընդունումը հանրավոր է։
«Նախագիծը բարելավելու համար հանձնաժողովը առաջարկություններ ունի, ինչի մասին մենք խոսել ենք նաև նախագծի քննարկման ժամանակ»,- ասել է Պապուաշվիլին։
Խոսելով «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում փոփոխության նախագծի վերաբերյալ հանձնաժողովի արած եզրակացության մասին, Պապուաշվիլին ասել է, որ իրենց կողմից եզրակացության ներկայացված նախագծի վերաբերյալ որևէ էական մեկնաբանություն չկա։
«Այս դեպքում, սակայն, Վենետիկի հանձնաժողովն ավելի հեռուն է գնացել և հարցը քննարկել է Եվրահանձնաժողովի առաջարկությունների և Արդարադատության խորհրդի բարեփոխման վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականի առումով՝ «կորպորատիզմը» վերացնելու համար։ Սակայն այս եզրակացության մեջ, ինչպես և նախորդում, հանձնաժողովն ընդգծում է՝ չի կարող ասել, որ կորպորատիզմ գոյություն ունի:
Վենետիկի հանձնաժողովը նաև կրկնել է 2021 թվականի դեկտեմբերին «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ իր նախկին առաջարկությունը, սակայն նաև հաստատել է՝ քանի որ այս փոփոխությունը վիճարկվել է Սահմանադրական դատարանում, խորհրդարանի դիրքորոշումը ընդունելի է»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահը նշել է, որ հաջորդ շաբաթ սպասում է նույն նախագծերի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությանը, որից հետո խորհրդարանը կվերսկսի նախագծերի քննարկումը։