Այսօրվա արտահերթ նիստում Վրաստանի խորհրդարանը կրկին կփորձի ձայների 2/3-ի հարաբերակցությամբ ընտրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և երկու անդամների: Առաջին քվեարկությունն անցկացվել է հուլիսի 18-ի նիստում, սակայն թեկնածուներից ոչ մեկը չի ստացել բավարար քանակի ձայներ:
Միևնույն ժամանակ, պարզ է, թե որ թեկնածուներին է աջակցում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար իշխող թիմից առավելագույն ձայները ստացել է Գիորգի Կալանդարիշվիլին, իսկ որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ` Գիա Ցացաշվիլին և Մայա Զարիձեն։
Ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության համար անհրաժեշտ է 100 ձայն: Եթե առաջին ընտրությունները չեն անցկացվում ձայների 2/3-ով հարաբերակցությամբ, ապա երկրորդ քվեարկությունը կրկին պետք է անցկացվի նույն կարգով, կրկին ձախողվելու դեպքում` կպահանջվի 3/5 կամ 90 ձայն: Սա էլ ձախողելու դեպքում` հերթական ընտրության համար բավարար կլինի 76 ձայնը:
Հատկանշական է, որ նոր օրենքի համաձայն, եթե ԿԸՀ նախագահն ընտրվում է խորհրդարանի անդամների ձայների առնվազն 2/3 հարաբերակցությամբ, նրա լիազորությունների ժամկետը 5 տարի է, իսկ մյուս դեպքերում՝ 6 ամիս: