
Վրաստանի խորհրդարանը Քութայիսիում ավարտեց աշխատանքը, որը երկրի սահմանադրության համաձայն, խորհրդարանի նստավայրն էր 2012 թվականից:
Օրենսդիր մարմինը Թբիլիսիից Քութայիսի տեղափոխելը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությունն էր:
Իշխող «Վրացական երազանք»-ի կողմից ընդունված նոր սահմանադրության մեջ, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 16-ին, խորհրդարանի նստավայրը նշված չէ: Բացի այդ, ըստ խորհրդարանի կանոնակարգի, նստավայրը Վրաստանի մայրաքաղաքում է ՝ Թբիլիսիում:
«Այսօր վերջին աշխատանքային օրն էր Քութայիսիում։ Այս տարիների ընթացքում մենք սիրահարվեցինք այս քաղաքին, և շատ ցավալի է, որ թողնում ենք աշխատանքային գործընթացն այստեղ»,- հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: