
Վրաստանի խորհրդարանը մարիխուանայի արտահանման մասին օրինագծի քննարկումը հետաձգել է 2 ամսով: Որոշումը կայացվել է առողջապահության հանձնաժողովի ներկայացրած դիմումի հիման վրա:
Հիշեցնենք՝ կառավարության ներկայացրած նախագիծը նախատեսում է մարիխուանա աճեցնել և այն բժշկական նպատակներով արտահանել։
Խորհրդարանի բյուրոյի որոշմամբ, ևս մեկ ամսով հետաձգվում է նաև այն օրենսդրական փաթեթի քննարկումը, ըստ որի, մարիխուանայի օգտագործման դեպքում խստանում է վարչական և քրեական պատասխանատվությունը: