Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախընտրական պաստառներում (բանեռ) զուգահեռներ է տանում վրաստանյան և Ռուսաստանի կողմից ավերված ուկրաինական քաղաքների միջև։
Ըստ «Պուբլիկա» լրատվամիջոցի՝ պաստառի մի կողմում կարելի է տեսնել 2022 թվականին Ռուսաստանի ռմբակոծած Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի թատրոնը, որի հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել. պաստառի մյուս կողմում՝ Վրաստանի Սենակի քաղաքի թատրոնի շենքը։ Իշխող թիմը պաստառների օգնությամբ տարածում է իր հայտարարած պատերազմական նարատիվները:
«Վրացական երազանք»-ի մյուս պաստառի վրա պատկերված է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռմբակոծված տաճարը, իսկ մյուս կողմում՝ Վրաստանի Սամեբա տաճարը (Սուրբ Երրորդության տաճարը)։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամոթալի է անվանել «Վրացական երազանք»-ի նախընտրական պաստառները: Զուրաբիշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ը նախընտրական պաստառները պատրաստվել են ԿԳԲ-ի (Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտե) տպարանում: