
Այսօր` հոկտեմբերի 14-ին, Վրաստանի Սուրբ Ուղղափառ եկեղեցին տոնում է Սվետիցխովլոբան (Մցխեթոբա)։
Սվետիցխովլոբայի տոնը կարևորագույն տոներից է Վրաստանում, նշվում է տարեկան երկու անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին: Այս տոնը նշվում է Մցխեթա քաղաքում։ Տոնակատարության կապակցությամբ Մցխեթայում հավաքվում են հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ, այնտեղ անցկացվում են համերգներ և տոնավաճառներ:
Մցխեթա քաղաքում գտնվող Սվետիցխովելիի եկեղեցին Վրաց Ուղղափառ եկեղեցու կենտրոնն է` Մայր տաճարը, որը նաև համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի նստավայրն է: Պատմական աղբյուրներում նշվում է, որ հենց այստեղ են թաղվել Քրիստոսի հանդերձները: